Ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդում ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով

Ուկրաինական ուժերը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա՝ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 91 ԱԹՍ, տուժածների և վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Լավրովը հավելել է, որ պատասխան հարվածի օբյեկտներն ու ժամանակը որոշված են: Միևնույն ժամանակ, նախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան կվերանայի բանակցային դիրքորոշումը՝ հաշվի առնելով Կիևի «վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը»: Չնայած դրան՝ ՌԴ-ն մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից՝ նշել է դիվանագետը:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները