Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին

 

«Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի բացման մասին՝ դրանով նշանավորելով մեր երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով նախօրեին ստորագրված փաստաթղթին։

 

«Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու։

 

Այսօրվա դրությամբ՝ Միացյալ Նահանգները ՀՀ-ում շուրջ 3,3 մլրդ դոլարի ներդրում են արել՝ հաջակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական աճի և կայունության, հումանիտար օգնության, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։

 

Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,– հայտնում են դեսպանությունից։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը