Ուզբեկստանը չեղարկել է Իրանի մեծ բեռնատարների մաքսատուրքերը և ավելացրել դրանք Թուրքմենստանի բեռնատարների համար

Ուզբեկստանը չեղարկել է Իրանի բեռնատարների մաքսատուրքերը, իսկ Թուրքմենստանից բեռնատարների համար դրանք ավելացրել է, հայտնել է Mehr-ը։

Ուզբեկստանի պետական բյուջեի մասին օրենքը վերանայել է օտարերկրյա փոխադրողների համար 2025-ից կիրառվող տուրքերի դրույքաչափերը։

Այս փոփոխությունները վերաբերում են երկիր մուտք գործող եւ տարանցիկ մեքենաներին, հաղորդել է Azon Global կայքը։

Նոր տարբերակված տուրքեր են սահմանվել նաեւ Եվրամիության և Ադրբեջանի փոխադրողների համար։

Իրանում գրանցված բեռնատարների համար չեղարկված վճարները, դրանց համար դրույքաչափը սահմանվել է «0» դոլարի մակարդակում։ Այլ երկրների համար վճարները մնացել են անփոփոխ։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին