«Որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում․ եկել են իմ ետևից, ես կգնամ»․ Միքայել Սրբազան

«Ինչ-որ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք ոչ մի տեղ չեմ թաքնվել, հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել»,-այս մասին Մայր Աթոռի բակում ասաց Միքայել Սրբազանը։

Նա նշեց, որ չի ցանկանում եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել․ «Որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում․ եկել են իմ ետևից, ես կգնամ, առավել ևս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ ես երկրի համար, չեմ եղել, չեմ լինի, սպառնալիքը Կառավարությունում է նստած։

Այն մարդիկ, որոնք էդ խելագարի կամքը կատարում են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ, և հոգևորականները կհետևեն ինձ»։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից