Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում կադրեր է ներկայացրել Կիրանց կատարած այցից՝ կից գրելով․

«Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցվում է եւս 43–ը։ Սա՛ է Իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թե լսել Կիրանցի մասին, այլ գնալ և տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ