Ոստիկանությունը՝ կրակոցների եւ 7 տուժածների մասին

Ոստիկանությունը հայտարարություն երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ․

Հունիսի 19-ին’ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Related posts

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի. Վահագն Ալեքսանյան

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են կարգավորումը Գազայի հատվածում