Ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել են

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ի երեկոյան Դավթաշենի գերեզմանատան մոտակայքում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ։ Ըստ նրա՝ փաթեթում թմրանյութ է, բայց թե ինչ տեսակի՝ չգիտի, քանի որ տելեգրամյան օգտատիրոջից դրանք գնել են տեղադրմամբ իրացնելու նպատակով։

Տղամարդը նաև հայտնել է, որ հայտնաբերված փաթեթից բացի ևս չորսը մեքենայում են, իսկ երեք փաթեթ նետել է մեքենայից, երբ նկատել է ոստիկաններին։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Նիսան»-ում խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի չորս փաթեթ։ Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Related posts

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ընտանեկան բռնության դեմ ստորագրահավաքին կարելի է միանալ նաև առցանց