Ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 11-ին Գործարանային փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասսայե տարա և ընդհանուր մոտ 4 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե երկու փաթեթ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա չարենցավանցու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 16 գրամ դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և չորացված կանեփի 15 թուփ։

Հանգամանքները պարզվում են։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև