Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է Ford մակնիշի ավտոմեքենա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է Ford մակնիշի ավտոմեքենա։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ