Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները Երևանից Կոռնիձոր ուղևորվեցին չորեքշաբթի, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասցնենԼեռնային Ղարաբաղի՝  լիակատար շրջափակման մեջ հայտնված հայությանը:

Related posts

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

Իրանը հերքում է և հայտարարում, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ չի արձակել

Միրզոյանը շնորհավորել է Օանա Տոուին Ռումինիայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ