Ողբերգական ավտովթարի հետևանքով ևս երկու տղամարդ մահացել են

Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական վարույթը շարունակվում է:

Related posts

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու