Ո՞ր անցակետով կարելի է հատել ռուս-բելառուսական պետական սահմանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել ռուս-բելառուսական պետական սահմանը հատելու մասին:

«Համաձայն ՌԴ կառավարության 2024թ. հունվարի 13-ի հանձնարարականի՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող վարորդները ռուս-բելառուսական սահմանը կարող են հատել միայն Յեզերիշչե-Նևել (Езерище-Невель) ճանապարհահատվածի «Լոբոկ» ստացիոնար անցակետով (Կիև-Սանկտ Պետերբուրգ M20)»,- հայտնում են ՏԿԵՆ-ից:

Related posts

Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա