Շուրջ 180.000 դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին. Դատախազություն

Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, շուկայականից էականորեն ցածր գնով դուրս է բերվել համայնքի գույքային ֆոնդից, ապա ապօրինի ճանապարհով դարձել է Հովտաշատ բնակավայրի նախկին ղեկավարի որդու սեփականությունը:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ