Շուտով կիրականացվեն ՌԴ-Արցախ առաջին չվերթները

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին: «Այժմ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», – ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մինչեւ տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլեւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Related posts

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան

Սեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի