Շորժա գյուղից 2 կմ արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել (թարմացված)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա, Ջիլ, Արտանիշ, Վահան, Աղբերք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան