Շնորհակալություն, որ քվեարկում եք մեզ համար, մեզ դա ուժ է տալիս․ Լադանիվա

«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ Լադանիվա խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է իրենց օգտին քվեարկողներին։

Նա շնորհակալություն է հայտնել նրանց, հորդորել շարունակել քվեարկել իրենց օգտին։

Նշենք, որ րոպեներ անց կմեկնարկի քվեարկությունը մեծ եզրափակչում։

Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Սփյուռքից Լադանիվայի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի սկզբում։

 

Շնորհակալություն բոլորին, ովքեր կիսաեզրափակչում քվեարկեցին Լադանիվայի օգտին🇦🇲

Րոպեներ անց կմեկնարկի քվեարկությունը մեծ եզրափակչում, աջակցեք մեր պատվիրակին:

#Ladaniva #19 #ESC #armenia

Опубликовано Armenia in Eurovision Суббота, 11 мая 2024 г.

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք