ՇՄ բազմաբնակարան շենքերի էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիրը կավարտվի 2023-ին

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մարզի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիր է ընթացքի մեջ (922 մլն դրամ), իրականացվելու է 19175 քմ շինաշխատանք։
«Գյումրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 843 մլն 545 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 50 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 25, այլ ներդրողներ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ 25։ Ծրագրով իրականացվելու է շենքերի էներգախնայողության արդիականացում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների (շքամուտքերի, միջանցքների) վերանորոգում։ Նախագծով նախատեսվում է արտաքինից ջերմամեկուսացնել փրփրապոլիստիրոլով (ESP), իսկ բացվածքների եզրամասերում՝ հանքային բամբակով։ Արտաքին պատերը դեկորատիվ գունավոր սվաղաներկով կպատվի, կիրականացվի բազալտե սալիկներով որմնախարիսխ։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է 2023 թվականին։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։
Իսկ «Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 78 մլն 764 հազար դրամ, գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ