Շիրակում կողաշրջվել է Վրաստանի քաղաքացու բեռնատարը. տուժածը տեղափոխվել է «Գյումրի ԲԿ»

Այսօր՝ նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխացմամբ, վթարի հետևանքով, վարորդը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Related posts

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

Կենդանիների խնամքի սրահից 50 հազար դրամ են հափշտակել․ կասկածյալը ձերբակալվել է

Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո