Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Շիրակի մարզի պարեկները բացահայտել են տելեգրամյան ալիքներով թմրաշրջանառության հերթական դեպքը: Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Մարտի 10-ին իրավապահները նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված:
Մարտի 13-ին Առափի բնակավայրում իրականացրած ծառայության ընթացքում Շիրակի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են գետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի: Մեքենայում ներարկիչներ, ասեղներ, արնանման հետքերով անձեռոցիկներ կային: Վարորդի խուզարկությամբ էլ հոգեմետ դեղահաբեր հայտնաբերվեցին:
Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Related posts

Հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի. Ալեքսանյան

Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը

Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին