Շիրակի մարզպետն ընդունել է Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:
Մարզպետը ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա է արդյունավետ գործակցությանն, ինչպես նաև Շիրակի մարզի հետ ՌԴ առանձին երկրամասերի ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՌԴ Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն և այդ առնչությամբ նոր քայլեր ձեռնարկելուն վերաբերող հարցերի։
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Շիրակի մարզպետին պատասխան այցով հրավիրել է Մոսկվա։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Суббота, 12 ноября 2022 г.

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Պապիկյան – Լըկորնյու հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկա ընթացքը

Մեր օրակարգը չի շեղվելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան