Շիրակի մարզում «BMW»-ն հայտնվել է բնակչի բակում

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

Related posts

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ