Շիրակի մարզում կասեցվել է պանրի գործարանի գործունեությունը

այաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա):

Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:

Related posts

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը

Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել

Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան