Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ ապահովված չէ պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում, արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, հատակը, պատերը և առաստաղը պատրաստված չեն եղել լվացվող նյութերից, չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

📣 Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

✅ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի…

Опубликовано ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Четверг, 26 января 2023 г.

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել