Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Իրականացված աշխատանքներին ու դրանց ընթացքին ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր ծանոթացել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 21 միավոր գյուղտեխնիկա, որից 4 տրակտոր, շուրջ 74,9 մլն դրամի շրջանակում։ Գյուղտեխնիկա է ձեռքբերվել Գյումրու սելեկցիոն կայանի համար, անասնաբուժական ավտոմեքենա էլ՝ Փանիկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի համար։ Գյուղատնտեսության ոլորտի 6 արտադրող-վերամշակողների տրամադրվել է 136,3 մլն դրամի դրամաշնորհ։ Աշոցք (Հարթաշեն, Բավրա, Մեծ Սեպասար) և Ամասիա (Ամասիա, Մեղրաշատ, Արեգնադեմ) համայնքներում ավարտին են մոտենում կենդանիների հավաքատեղիների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Աշոցքի (Թորոսգյուղ) անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքները։

 

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան