Շիրակի մարզում բախվել են «Օպել»-ն ու անասնակերով բարձված տրակտորը. կան վիրավորներ

Հուլիսի 24-ին ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «ԲԵԼԱՌՈՒՍ» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Օպել»-ի ուղևորներ, 54-ամյա Արմինե Ն.-ն և 26-ամյա Մարիամ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաև նշված կենտրոն է տեղափոխվել տրակտորի վարորդ Թովմաս Թ.-ն:

Բժիշկները վերջինի վիճակը գնահատում են ծանր, Արմինե Ա.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մարիամ Գ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով տրակտորի վրա բենռված անասնակերը մասամբ թափվել է:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները