Շիրակի մարզի Շիրակավան բնակավայրում կկառուցվի ոռոգման փակ համակարգ

Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի համայնքի Շիրակավան բնակավայր՝ հետևելու ընթացքի մեջ գտնվող «Անի համայնքի Շիրակավան բնակավայրում տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցման» սուբվենցիոն ծրագրի ընթացքին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 128 մլն 348 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը Կառավարությունն է տալիս։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ոռոգել մոտ 60 հա, ոռոգման ցանցի երկարությունը 4,57 կմ է, ծրագրից օգտվելու է շուրջ 215 տնտեսություն։

 

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին