Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Related posts

Կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստը

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը