Շիրակի մարզի Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում մոդուլային դպրոցներ կկառուցվեն

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։

9 մլն 880 հազար դրամ ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական տեղ հզորությամբ, մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման համար։

Կառավարությունը 765 հազար դրամ հատկացրել է նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։

Related posts

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան

Արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Պապոյան