Շիկահեր դարձած Քիմ Քարդաշյանը՝ Met Gala-ի կարմիր գորգին

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին երիտասարդ ընկերոջ հետ մասնակցել է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 41-ամյա միլիարդատիրուհին կտրուկ ոճային փոփոխության է դիմել՝ կրքոտ սևահերից վերածվելով շիկահերի:

Քարդաշյանը միջոցառման կարմիր գորգին է հայտնվել դերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստով, որը նրա կրել էր 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:

Հատկանշական է, որ իր փարթամ բարեմասնություններով հայտնի Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպված է եղել երեք շաբաթում ավելի քան 7 կգ կորցնել, որպեսզի կարողանա կրել Մոնրոյի զգեստը:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը