Շառլ Միշելը COP29 համաժողովի շրջանակում Ալիևի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը Բաքվում մասնակցում է COP29 համաժողովին, շնորհավորել Է Իլհամ Ալիևին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր է կլիմայի ներկայիս օրակարգը խթանելու համար:

«ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխության ու կլիմայի մեր նպատակներին հասնելուն: Մենք նաև անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակին»,- X-ի իր էջում գրել է Շառլ Միշելը և հիշեցրել, որ այդ հարցի շուրջ մտքեր է փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ անցյալ շաբաթ՝ Բուդապեշտում:

«ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկաս ստեղծելու բոլոր ջանքերին»,- վստահեցրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Related posts

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել