Շառլ Միշելը ՄԱԿ-ի ԱԽ-ում Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ հրահրելու համար. ՌԴ ներկայացուցիչը լքել է դահլիճը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լքել է Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Մոսկվայի հասցեին մեղադրանքներից հետո, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հաղորդվում է, որ Միշելը Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամի համար։ Բացի այդ, նա մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի նավահանգիստներն արգելափակելու և հացահատիկ գողանալու համար։

Նեբենզյան չի լսել նրա ելույթը և հեռացել է։

Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ուշադրություն է հրավիրել «արևմտյան գործընկերների կողմից հնչեցված չհիմնավորված մեղադրանքների ճնշող աստիճանի վրա»։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես, ի հեճուկս փաստերի, մեղադրեց մեզ պարենային ճգնաժամ հրահրելու համար։ Նա այնքան համարձակ և կոպիտ խոսեց, որ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը լքեց դահլիճը։ Զարմանալի է, թե որքան են դեգրադացվել Եվրամիությունը և նրա ղեկավարները», – գրել է նա Telegram ալիքում։

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին