Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Euronews-ի հետ հարցազրույցում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին ասել է, որ դիվանագիտությունը կգործի, եթե Իսրայելը դադարեցնի հարվածները։ Նա զգուշացրել է, որ Իրանը զենքը կուղղի Միացյալ Նահանգների դեմ, եթե Վաշինգտոնը որոշի մտնել հակամարտության մեջ։

«Նվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, միանշանակ Իսրայելին դատապարտելն է և դադարեցնել նրան աջակցելը»,-  հայտարարել է Ալի Բահրեյնին:

Նրա խոսքով՝ Իսրայելի ագրեսիան դատապարտելու Եվրոպայի դժկամությունը և միջուկային գործարքը (JCPOA) «ջրի երեսին պահելու» նրա անկարողությունը նպաստել են կողմերի միջև ռազմական գործողությունների ներկայիս ակտիվացմանը, որոնք շարունակվում են արդեն յոթերորդ օրը:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան