Նոր մշակաբույս Լեհաստանից. Պաուլովնիան արդեն Շիրակում է

Հայաստանում նոր տեսակի մշակաբույսի աճեցման ճյուղ է զարգանում.  հեռավոր Լեհաստանից մինչեւ Հայաստանի հյուսիս՝ Շիրակի մարզ: Գյումրեցի Խաչատուր Ծատուրյանը երկու տասնամյակ արտասահմանում բնակվելուց հետո որոշեց վերադառնալ հայրենիք ու Շիրակի մարզում Պաուլովնիա ծառատեսակի տնկիները մշակել ու բազմացնել: Պաուլովնիայի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ծառը հատելուց հետո տնկին կրկին կարող է աճել ու զարգանալ. այս գործընթացը կարող է կրկնվել 10-12 անգամ: Խաչատուրը նշում է՝ արտերկրում Պաուլովնիայի մշակման զարգացած փորձ կա, երկրի կլիման թույլ է տալիս, որ այստեղ եւս զարգանա արտադրության այս ճյուղը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ