Նոր հեռանկարներ տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում. Մխիթար Հայրապետյանի եզրափակիչ հանդիպումը Բուլղարիայում

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվել են Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի հետ հանդիպմամբ։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։
Նախարարն իր խոսքում երախտագիտություն է հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։
Քննարկումներն ավարտվել են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությամբ: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը։

Related posts

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին