Նոր արտոնություններ՝ Երևանում տրանսպորտից օգտվելիս. ավագանին ընդունել է նախագիծը

Երևանի ավագանին մարտի 18-ի նիստում ընդունել է տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։

Տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը»,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։

Related posts

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը