Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին մտքեր են փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

Related posts

ՏԻՄ ընտրություններ․ ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 37.95%

Անան Ոսկանյանը բարձր է գնահատել արթիկցիների մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին՝ անդրադառնալով նաև ընտրախախտումներին

Լևոն Վահրադրյանը՝ ընտրախախտումների և բերման ենթարկված թիմակիցների մասին