Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանեց Մոլդովա, այս մասին տեղեկացնում է «Լուրերի» թղթակիցը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ վարչապետը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Related posts

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից

Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը. Պապոյան

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել