Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին ասված է կուսակցության Ֆեյսբուքի էջում։
«Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության և կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Մամուլի հաղորդագրություն

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը…

Опубликовано Քաղաքացիական պայմանագիր Суббота, 24 декабря 2022 г.

Related posts

Նորարարություն, ներդրումներ ու առևտուր․ Երևանում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան համագործակցության հնարավորությունները

Շիրակցու հումորը՝ ուսանողների քննարկման կենտրոնում

ՀՀ-ն ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի կոնգրեսում