Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը:

Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համակարգի լավարկման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ գտնելու նպատակով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ