Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գավառում տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Հունվարի 13-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում։
«Նիստին մասնակցել են կուսակցության Գեղարքունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Դիլիջան համայնքում մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է համայնքին. վարչապետ

Կանադայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Եթե այս գործելաոճը շարունակվի, պետք է եթերազրկել. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման մասին