Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աշտարակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը

Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին ասված է կուսակցության Ֆեյսբուքի էջում։
«Նիստին մասնակցել են կուսակցության Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան