Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք. Արայիկ Հարությունյան

Մեր շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող 8th Sharjah Masters 2025 միջազգային մրցաշարին

Որոտանի կիրճում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել