Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունը գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարում է աշխատանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պետությունը գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարում է աշխատանք: Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք պետք է անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ: Եվ մենք այդպես էլ անում ենք: Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք: Այո, պետք է արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,-ասաց վարչապետը:

ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Նա շեշտեց՝ պետք է աշխատեն միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ, նաև Ադրբեջանի հետ պետք է աշխատանք տարվի, որ այդ խնդիրն օր առաջ, րոպե առաջ լուծվի:

Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ գերիներին:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան