Նիկոլ Փաշինյանը Պրահայում կմասնակցի GLOBSEC-2025 ֆորումին

Պրահայում կմասնակցեմ GLOBSEC-2025 ֆորումին: Այդ մասին սոցկայքում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ GLOBSEC-2025 ֆորումին մասնակցելու նպատակով:

Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։

Related posts

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

«Միլպետներ» են պաշտոնանկ եղել․ կան նոր նշանակվածներ

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք