Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել մոլդովյան հանդիպումից

Քիշնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը` Բրյուսելում: Այս մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ` տեղյակ լինեք, որ մինչ այդ` հունիսի 12-ին, տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ֆորմատով հանդիպում` ԱՄՆ-ում: Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում: Շառլ Միշելը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայում` աշնանը, և Միշելը հայտարարել է, որ նաև հնգակողմ հանդիպման հրավեր է առաքելու Իսպանիայում տեղի ունեցող այդ հանդիպումների շրջանակներում»,- ասաց նա:

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ