Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատար ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները «Հաղթանակ» զբոսայգում հետևել են մայիսի 9-ի տոնական քայլերթին: Տոնական միջոցառմանը ներկա են վետերաններ, քաղաքացիներ:

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն