Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ․ քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,- գրել է նա։

Related posts

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները

Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ