Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր կսկիծով տեղեկացա ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Իվանի Ռիժկովի մահվան մասին։

Ղեկավարելով ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը՝ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները։

Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ և կատարելով իր պարտքը՝ Նիկոլայ Ռիժկովը հավերժ դրոշմեց իր անունը հայ ժողովրդի հիշողության մեջ՝ որպես ամենածանր պահին օգնության ձեռք մեկնած հավատարիմ ընկերոջ, ինչի համար նրան շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի բարձրագույն կոչումը։

Խնդրում եմ Հայաստանի ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մերձավորներին»։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում