Նեթանյահուն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Իսրայելի վարչապետը հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին: Հաղորդավարը հարց է հղել Բենիամին Նեթանյահուին՝ ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը:

«Կարծում եմ՝ ճանաչել ենք»,- արձագանքել է Նեթանյահուն և հավելել, թե իբր Կնեսետն այդ հարցով բանաձև է ընդունել, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Պատրիկ Բեթ-Դեյվիդի դիտարկմանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել է՝ ես հենց նոր արեցի դա:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները