Նարեկ Մկրտչյանը պարգևատրել է Փարաքար համայնքի ղեկավարին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին և տեղակալներին ու պարգևատրել «Կեչառիս» հուշադրամով՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։

Իր և Կառավարության Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անունից նախարարը շնորհակալություն է հայտնել Փարաքար համայնքի ողջ անձնակազմին՝ շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է